Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը․ Աբխազիայի ԱԳ նախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, որ Հայաստանը պատրաստակամությունն է հայտնել ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Նրա խոսքով՝ Հայաստանում շատերը բացասաբար են ընկալել նման հայտարարությունը։
«Մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը... Դեռ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, ըստ որի՝ ցանկացած միջազգային միջպետական փաստաթուղթ կամ ներքին կարգավորող իրավական ակտ, որում Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքում անընդունելի է կատարման համար։ Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմանը… Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է»։
Արձինբան նաև ընդգծել է Փաշինյանի հայտարարության աշխարհաքաղաքական դինամիկան ու հնարավոր հետևանքները։
Նրա խոսքով՝ «մենք ապրում ենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում»։
«Այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է... Ժամանակ, որի ընթացքում մենք ապրում ենք, հետևանքներն իսկապես կարող են լինել բավականին ողբերգական։ Իսկ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, ողբերգություն է, եթե հիշում եք, թե քանի երեխա զոհվեց, և ինչ արդյունքի դա հանգեց»,-նշել է նա։

Աղբյուրը՝ tert.am