«Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ
Արցախի Հանրապետությունում դավաճանական քայլ են համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, և դրանում ներառվում է նաև Արցախը: Արցախցիները չեն կարող համակերպվել այս հանգամանքի հետ:
168.am-ի հետ զրույցում տոտալ շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն էլ ասաց, որ հինշենցիները Փաշինյանի այդ քայլը համարում են դավաճանական։
«Այդ հայտարարությունները մենք ցավոտ են ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում։ Մենք չենք ուզում, որ Հայաստանում այդպես մտածեն, երևի կծնվեն մարդիկ, առաջնորդներ, հերոսներ, որոնք կվերականգնեն ազգային գաղափարը, մեր հողն ու ջուրը»,-նշեց Հին Շենի գյուղապետը։
Ըստ նրա, այս պահին միակ բանը, որ պետք է անել՝ ամեն վայրկյան ազատվել ՀՀ դավաճանական իշխանությունից։
«Որքան երկար մնան այդ իշխանությունները, այդքան վատթար է լինելու՝ ինչպես մեզ, այնպես էլ՝ ձեզ համար։
Արցախից հրաժարվելու գաղափարը ղեկավարության մեջ է։ Կարծում եմ՝ մեր երիտասարդությունը նորից խորիմաստ կդատի ու կհասնի այն ճանապարհին, ուղուն, որը կտանի հայանպաստ լուծման։ Եթե հիմա հրաժարվում են Արցախից, հաջորդը Սյունիքն է, Արարատի մարզը, մի Երևանով չեն եզրափակվելու։
Ուղղակի մենք սթափության կոչ ենք անում, ո՛չ նախկինի անունից եմ խոսում, ո՛չ էլ նախկին եմ պաշտպանում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք։ Մենք ափսոսանք ենք հայտնում, 30 տարի մեկ ընտանիքի նման ապրել ենք, ի՞նչ է, 30 տարի հետո ամեն մեկս արդարանանք, ասենք՝ բա մենք ի՞նչ կարող ենք անել, ամեն մեկս մեղավոր ենք։ Վաղն ինչպե՞ս են նայելու արցախցու աչքերին, ինչպե՞ս են բարևելու։
Կոչ արեք երիտասարդությանը՝ ղեկավարությունը փոխեն, որպեսզի 4-5 տարի առաջվա ապրելակերպով ապրենք, նորից այդ ժամանակվա գաղափարով ապրենք»,-շեշտեց Սամվել Սարգսյանը։
Իսկ գյուղում տիրող իրավիճակի մասին հարցին էլ Սամվել Սարգսյանը կարճ արձագանքեց.
«Այդտեղ ավելի լավ են տիրապետում իրավիճակին»
Նշենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս ամենի հետևանքով արդեն 169-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։