Քաղաքական

28.05.2023 14:24


Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։

«Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը»,–«Ալֆա նյուզը» մեջբերել է Պալտովի խոսքերը։

Ռուս դիվանագետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:

Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։

«Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ Հուսով եմ, որ հունիսին մեր այցը արդյունավետ կլինի»,-նշել է Սերգեյ Պալտովը։

Այս խորագրի վերջին նյութերը