Արցախում արգելվում են հավաքները, սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը. հրաման
Արցախում արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն ԱՀ կառավարության թույլտվության դեպքում: Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` լրացուցիչ սահմանափակումներ կիրառելով ռազմական դրության պայմաններում։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը։
«Արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից։ ԱՀ Ազգային ժողովի համապատասխան որոշումներով այն երկարաձգվել ու գործել է մինչև 2005 թվականը, իսկ 2005 թվականից գործում է անժամկետ։