Քաղաքական

27.05.2023 11:53


Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզելն է․ Ձյունիկ Աղաջանյան

Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզելն է․ Ձյունիկ Աղաջանյան

«Հրապարակ»-ը զրուցել է Նիդերլանդներում, ապա Ինդոնեզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ․

-Արեւմուտքի հետ դիվանագիտական հարաբերությունների նոր փո՞ւլ ենք մտնում։

-Նոր փուլ վաղուց է մտել, դա դեսպանների տեղափոխումով չի իրականացվում։

-Ի՞նչ նկատի ունեք։

-Նկատի ունեմ գործող կառավարության վարած քաղաքականությունը։

-Պրոարեւմտյա՞ն է։

-Իսկ դա տեսանելի չէ՞։

-Երեկ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին էր մասնակցում՝ Պուտինի ներկայությամբ քննարկում էին մեր հարցերը։

-Իսկ դա արդյունք տվե՞ց։

-Արդյունքները Բրյուսելո՞ւմ են։

-Դուք պատասխանեցիք Ձեր հարցին, Արեւմուտքում է ամբողջ գործընթացն իրականացվում՝ Արեւմուտքի թելադրանքով, ինչը չի բխում ՀՀ շահերից։

-Այսինքն՝ Պուտինի հետ հանդիպումները ֆորմալ նշանակությո՞ւն ունեն։

-Չէի ասի, որ ֆորմալ նշանակություն ունեն, պարզապես միանգամից բոլոր հարաբերությունները կտրելը շատ կատաստրոֆիկ կարող է լինել այս իշխանության համար եւ ցանկացած իշխանության համար, ուստի փորձում են մեղմ կերպով որոշակի խաբկանք ստեղծելով՝ հանգստություն ապահովել ռուսական կողմից, իսկ իրենց հանձնառություններն իրականացնել արեւմտյան բլոկով։

-Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզե՞լն է, թե՞ որոշակի կետի վրա կանգ կառնեն։

-Դատելով նրանց գործողություններից՝ իսպառ խզելը եւ Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելը։

Այս խորագրի վերջին նյութերը