Իսրայելի կառավարությունը պատրաստ է, հանուն Գիլադ Շալիթի, իսրայելական բանտերից ազատ արձակել 1027 պաղեստինցու
Իսրայելի կառավարությունը քննարկել է իսրայելական բանակի կապրալ, 2006թ. ՀԱՄԱՍ–ի կողմից առևանգված Գիլադ Շալիթի վերադարձի համար բանտերից 1027 պաղեստինցիների ազատելու հարցը և հավանություն է տվել։ «Ֆրանս Պրես»–ի փոխանցմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել իսրայելցի 26 նախարար, իսկ երեքը, այդ թվում նաև արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, դեմ են արտահայտվել։
ՀԱՄԱՍ–ի առաջնորդ Հալեդ Մաշալը ասել է, որ 450 պաղեստինցի ազատ պետք է արձակվեն մեկ շաբաթվա ընթացքում, իսկ մնացածը՝ երկու ամսվա ընթացքում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին նշել է, որ Շալիթն իր ընտանիքի մոտ կվերադառնա մոտ օրերս։
Հիշեցնենք, որ Գիլադ Շալիթը առևանգվել էր 2006թ. հունիսի 25-ին։ Այդ ժամանակվանից սկսած՝ ՀԱՄԱՍ–ը Շալիթի առողջական, հոգեբանական վիճակին վերաբերվող տեսահոլովակներ էր ուղարկում Իսրայել՝ համապատասխան պահանջները իրականացնելու դիմաց։ Վերջին հոլովակը ուղարկվել է 2009թ. հոկտեմբերին՝ պաղեստինցի 20 բանտարկյալների ազատազրկման պահանջի դիմաց։