Տաղանդավո՞ր է արդյոք ընդդիմությունը: Այս հարցը ժողովրդավարական հասարակություններում երբեք չի իջնում օրակարգից, որովհետև ընդդիմություն-իշխանություն պայքարը հարատև է եւ, եթե ընդդիմությունն իրոք տաղանդավոր է, այդ պայքարը դառնում է հասարակությունների գոյության հիմքը: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանց պարագայում «տաղանդավո՞ր են արդյոք» հարցադրումը բոլորովին էլ ակտուալ չէ, որովհետև իշխանությունը իշխանություն է` լինի Հայաստանում, թե Կոնգոյում, Մադագասկարում, թե ԱՄՆ-ում: Իշխանությունների դեպքում միշտ կարելի է այլ հարցադրումներ անել` օրինակա՞րգ են, արդյոք, օրինապա՞շտ են, արդյոք, ազգայի՞ն են, արդյոք, տնտեսությունից գլուխ հանո՞ւմ են արդյոք, արտաքին քաղաքականության մեջ ձեռնահա՞ս են արդյոք, բայց, որպես կանոն, երբեք անհրաժեշտություն չի զգացվում հարցնելու` տաղանդավո՞ր են արդյոք իշխանությունները:
Կոնկրետ Հայաստանի պարագայում իշխանության ինչպիսին լինելու մասին հարցեր ընդհանրապես չեն ծնվում: Մի բուռ ժողովուրդ ենք ընդամենը եւ գրեթե բոլորս գիտենք, որ մեր իշխանությունները մի քիչ անօրինակարգ են, մի քիչ ոչ օրինապաշտ, մի քիչ ապազգային, տնտեսությունից մի քիչ գլուխ հանող, մի քիչ ձեռնահաս արտաքին քաղաքականության մեջ: Որպեսզի մերկապարանոց չհնչի ասվածը, կարող եք մտքով զուգահեռներ տանել 1991 եւ 2008 թվականների նախագահական ընտրությունների, ՀՀ օրենքների եւ օրվա պաշտոնյաների պահվածքի, ազգային խնդիրների մասին ամենօրյա բարձրագոչ հայտարարությունների եւ օտարոտի երևույթների անընդհատ ներմուծումների, տնտեսական աճի մասին զեկույցների եւ իրական տնտեսական քայքայվածության, Հայ Դատի հարյուրամյա պայքարի պատմության եւ Սարկոզիի հայանպաստ մեկ հայտարարությունը բացառապես եռամյա արտաքին քաղաքականության հաջողություն ներկայացնելը եւ այլն: Ինչպես ասում են` մեր իշխանություններն ամեն ինչից քիչ-քիչ ունեն, այդ թվում նաև տաղանդ, բայց կրկնում եմ`կոնկրետ տաղանդ ունենալը նրանց դեպքում ակտուալ չէ, որովհետև իշխանության տաղանդավոր լինելը միշտ երկրորդ, նույնիսկ երրորդ կարգի պահանջ է` կախված նրա այլ հատկություններից: Այսինքն` ոչ թե առաջին հերթին տաղանդ է պետք օրենքը հարգելու համար, այլ ուրիշ բաներ, ասենք` 4-րդ դասարանի կրթություն:
Վիճակը բոլորովին այլ է ընդդիմության պարագայում: Տաղանդավոր լինելն այստեղ առաջնային խնդիր է, իսկ տաղանդավոր է համարվում բացառապես այն ընդդիմությունը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը տեղավորվում է ընդդիմություն-իշխանություն պայքարի տրամաբանության մեջ, եւ գոնե տպավորություն չի ստեղծվում, թե տվյալ քայլը կամ հայտարարությունը ծնվել է վատ երազի արդյունքում:
Գործնականում բավականին հեշտ է պարզել` տաղանդավո՞ր է օբյեկտը, թե՞ ոչ այնքան: Հայտնի թեստ կա: Երկու մարդու առաջարկում են քորել գլուխը: Նրանցից մեկը ձեռքը տանում է ճակատին, իսկ մյուսը քորում է գլխի հետևի մասը` ծոծրակից քիչ վերև: Թե նրանցից ով է տաղանդավորը, տեսնում եք անմիջապես: Սոցիոմետր Ադիբեկյանը, թերևս, առաջիկայում նման մի թեստ պետք է անցկացնի: Որպեսզի մեծ աղմուկ չլինի, կարող է հայտարարել, որ ՀՀ գործող նախագահը, վարչապետը եւ ԱԺ նախագահը, քաղաքավարության կանոններից ելնելով, այս հարցմանը չեն ենթարկվելու: Որ իշխանության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը ձեռքը ճակատին չի տանի, գրեթե միանշանակ է: Ավելին, իշխանական գաղափարախոսության այնպիսի տեսաբաններ կան, անուններ չտանք, վախենամ` ձեռքը նույնիսկ գլխին էլ չտանեն: Բայց հոգ չէ: Տաղանդավոր լինել իշխանություններին դեռևս ոչ ոք, ոչ մի մայրցամաքում չի պարտադրել:
Փոխարենն աններելի է, որ ընդդիմադիր գործիչն է ձեռքը ծոծրակին տանում, երբ առաջարկում են գլուխը քորել: Դա նույնիսկ սոսկալի է: Հասկանալի է, չէ՞, որ գրեթե միշտ ողբերգական ավարտ կունենա այդպիսի մեկի հետևից գնալն ու նրա հրահանգներն անխոս կատարելը: Օրինակ, մի այնպիսի հրահանգ, ինչպիսին գլխով նույն պատին, այդ պատի ամենաամուր տեղին հարվածելու հրահանգն է: Որ առաջին իսկ փորձից հետո բոլորն են սկսում ծոծրակները քորել, դեռ մի կողմ: Ամենավատն այն է, սակայն, որ երբ ընդդիմադիր հրահանգիչը, զգալով սխալը, հորդորում է դադարեցնել հուժկու գործողությունը, որոշները հրաժարվում են ենթարկվել նրան եւ շարունակում են պատը քանդել: Գլխով:
Ուրեմն սա մի հասարակ օրինակ էր, հասկանալու համար, թե ինչու ընդդիմությունը պետք է տաղանդավոր լինի նախևառաջ եւ նման հրահանգներ չտա իր հետևից եկողներին:
Վերցնենք մի ավելի կարևոր հարց` նախագահի հրաժարականի պահանջնը: Արդյոք տաղանդի՞ նշան է, երբ հայտարարում են` քանի որ չկարողացանք հասնել արտահերթ նախագահական ընտրությունների, պետք է գոնե նախագահի հրաժարականը պահանջենք: Սրա զուգահեռ միտքը հետևյալն է` մեզ չհաջողվեց քաղել ներքևի խնձորը, եկեք բավարարվենք վերևի խնձորը քաղելով: Շատ «տաղանդավոր» միտք է, ինչպես տեսնում եք: Էլ չասենք, որ մեկին-մեկ համընկնում է նախորդ տաղանդավոր հրահանգի հետ` պատը քանդել գլխով եւ այն էլ` ամենաամուր տեղում:
Ինչո՞ւ ՀԱԿ ճամբարում ոչ ոք ձեռքը ճակատին չի տանում ու չի խոսում գալիք ընտրություններով այս կարգի հարցերը լուծելու մասին: Օրինակ, ինչո՞ւ այսպիսի մի բան առաջարկող չկա` սիրելի հայրենակիցներ, մենք, ձեզ հետ միասին, տեսանք, որ այգուց խնձոր թռցնելն այնքան էլ դյուրին չէ, որովհետև այդ այգու դարպասն ամուր փակ է, վրան էլ պահակ է դրված: Բայց կա այդ այգին մտնելու երկրորդ` օրինավոր ճանապարհը` առանց պահակին ծեծելու եւ գլխով պատ քանդելու: Չենք բացառում, որ այս դեպքում, չհաշված առանձին անհույսների, մյուսները եւս ձեռքները ճակատներին կտանեն: Ի վերջո նպատակն է կարևորը, իսկ նպատակը տվյալ դեպքում` խնձոր ուտելն է: Միանշանակ:
Տաղանդի հարցերը` մշտադիտարկման կիզակետում

Էդիկ Անդրեասյան