Անկարան պատրաստ է Երևանի հետ դրական քայլերի Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Երևանի վերջին հայտարարությունները մենք դրական ենք գնահատում. հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կան երկուստեք դրական հայտարարություններ։ Մենք աջակցում ենք դրան։ Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր, եթե Հայաստանն ասի «այո», շատ շուտով քննարկումներ կլինեն, և այն կստորագրվի։ Մենք` որպես Թուրքիա, այս իրավիճակում որոշ դրական քայլերի կգնանք»,-ասել է Չավուշօղլուն այսօր իր ելույթում։ Նրա հայտարարությունը հեռարձակվել է Twıtter-ի իր էջում։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում` եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի ժամանակ: Աբդուլաևան դա անվանել էր պատմական պահ, որը չպետք է բաց թողնել:
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է:

Աղբյուրը՝ armeniasputnik.am