Ադրբեջանի փոխվարչապետը Կազանում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը Կազանում տեղի ունեցած «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանի համաժողով» 14-րդ միջազգային տնտեսական համաժողովում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, համաժողովի շրջանակում Շահին Մուսթաֆաւևը ելույթ է ունեցել «Տնտեսական հուսալիություն. «Համագործակցությունը Ռուսաստանի և Իսլամական համագործակցություն կազմակերպության երկրների միջև» լիագումար նիստում։
Թվարկելով Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները և նրա դերը միջազգային տրանսպորտային երթուղիներում՝ Մուսթաֆաևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» տրանսպորտային ուղղությունները մեծ հնարավորություններ կբացեն տարածաշրջանի երկրների համար»։ Նշվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իրականացնել մասշաբային նախագծեր զարգացած տրանսպորտայն և տարանցման ենթակառուցվածքով, ինչի հետ կապված առանձնապես ընդգծվել է Բաքվի միջազգային նավահանգստի կարևորությունը։
Ասվածի համատեքստից ստացվում է, որ «Զանգեզուրի միջանցքն» անցնում է ադրբեջանական տարածքով։ Այսպիսով, Բաքվում շարունակում են քողարկված ծավալապաշտությունը՝ առայժմ բանավոր, Հայաստանի Սյունիքի մարզի վերաբերյալ։

Աղբյուրը՝ NEWS.am