Տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում․ Պեսկով
Տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ երեկ Վ. Պուինը հայտարարեց՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում:
«Իսկապես, երեկ երեք երկրների առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել և հանձանարարական են տվել փոխվարչապետներին հանդիպել մեկ շաբաթից։ Նրանք կհանդիպեն Մոսկվայում՝ հղկելու առկա խնդիրները, քննարկելու ինչպես դրանք լուծել, պայմանավորվելու մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, ինչպես երեկ հայտարարվեց՝ շատ բաներ փոխվել են, և այդ հանգամանքն իրեն թույլ է տալիս ասելու, որ տեսանելի ապագայում խաղաղության պայմանգիրը կկնքվի։

Աղբյուրը՝ panorama.am