Մոսկվան արցունքներին չհավատաց, բայց «արդյունքները» չի անտեսի
Շատերը, բնականաբար, հետևում էին Մոսկվայում նախօրեին ընթացող «նիստուկացին», հատկապես՝ ՌԴ նախագահ Պուտինի, թշնամի Ալիևի ու նրա համախոհ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագներին: Պուտինը, բնականաբար, ներկայացնում էր Ռուսաստանի շահերը, Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն սպասարկում էր Ալիևի շահերը (նաև՝ իր կաշին փրկելու հարցը) ու ներկա էր «պրոտոկոլի համար»: Այն իմաստով, որ մի քանի տարի անց մեկնաբաններն ու պատմաբանները հնարավորություն ունենան նշելու, թե Հայաստանի կողմից էլ ներկայացուցիչ կար, առանց Հայաստանի մասնակցության չէր այդ ամենը:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հասցրեց լացուկոծ էլ դնել, «Զանգեզուրի միջանցք չտալու» թեմայով ինչ-որ բաներ ասել:
Բայց նախ, Մոսկվան, ինչպես ասվում է՝ արցունքներին չհավատաց: Մանավանդ, որ դրանք կոկորդիլոսի արցունքներ էին: Մյուս կողմից՝ Մոսկվային արդեն երևի պարզ է, թե ինչ խաղ է խաղում Փաշինյանը և թե ինչ հիմար վիճակի մեջ են հայտնվել իրենք՝ կարծելով, թե բոլորից ճարպիկն են (չնայած, դա զուտ իրենց խնդիրն է, մենք չէ, որ մեր կոյաճահճային վիճակի մեջ, պիտի մի հատ էլ իրենց դարդը լացենք):
Կարճ ասած՝ Մոսկվան, որ արցունքներին չհավատաց, միաժամանակ տեսնում է արդյունքները: Իսկ «արդյունքներից» առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորված են «խաղում», այսպես ասած՝ տանդեմով են հանդես գալիս: Միջանցք չտալու մասին կամ այս կամ այն հարցով ինչ-որ «բանավեճը» կամ անգամ՝ վեճը նրանց միջև զուտ հանդիսատեսի համար է, խաղ ու ոչ ավելին: Նիկոլ Փաշինյանին այդ «հորդուբորդ անելը» պետք է իր կռապաշտական զանգվածի համար, որ «մեր хзор варчапет...» էյֆորիայի մեջ թավալվեն:
Ալիևին էլ պետք էր, որ այդ հարթակում, այդ մակարդակով ինքը ի լուր բոլորի հայտարարի, որ Ղարաբաղը ադրբեջանական է, ու վերջ, և դրա դիմաց ոչ մի հակաճառում չլսի: Իսկ ումի՞ց պիտի լսեր, եթե Նիկոլ Փաշինյանը (և բոլոր նիկոլականները ևս) Արցախը համարում են ու ճանաչում են ադրբեջանական:
Այսինքն, Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը բացարձակապես համամիտ ու համախոհ են այդ հարցում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նույնպիսի հակահայ է ու թշնամի, ինչպես Ալիևը: Նույնիսկ Ալիևից էլ վատ:
Ավելին, Մոսկվան, անկասկած, գիտեր ու մի անգամ ևս համոզվեց, որ Ալիև-Փաշինյան զույգի ներդաշնակ ու համակարգված խաղը, Արևմուտքի հովանու ներքո, Պրահաներում, Բրյուսելներում ու Վաշինգտոններում հասել է այն կետերին, որ Արցախը ադրբեջանական է, հետևաբար՝ ռուսական խաղաղապահ-մաղաղապահ ուժեր էլ այնտեղ ոչ մեկին պետք չեն, ոչ Ալլիևին, ոչ էլ իր հակառուսականությունը չթաքցնող Նիկոլ Փաշինյանին: Պարզ ասած, դա համատեղ՝ Նիկոլ-Ալիևյան դավադրություն է:
Ու քննարկելու բան էլ չկա: Հակառակ դեպքում Վաշինգտոնում օրերով էին «տալիս-առնում», Բրյուսելում՝ մի քանի ժամ, իսկ Մոկվայում... ինչ-որ 20 րոպե: Ծիծաղելի կլիներ, եթե հետևանքները Հայաստանի ոչնչացումը չլիներ:
Եթե ոմանք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը պարզապես Արցախն ուրացավ ու այն վերջնականորեն հանձնեց իր «եղբայր» Ալիևին, իր սիրելի ադրբեջանական ժողովրդին, նրանք չարաչար սխալվում են: Նիկոլ Փաշինյանը գործնականում հանձնեց Հայաստանն ու, փաստորեն, խփեց նախավերջին մեխը Հայաստանի դագաղին:
Մահախոսական ճառ ասողները կարող են արդեն հերթագրվել, բայց հանգուցյալի համար, անկեղծ ասած, մորեվարդագույն է, թե ով ինչ ճառ կասի: Նիկոլականները կարող են հերթագրվել թուրքական անձնագրեր ու ազգանուններ ստանալու համար: Հայդա՜...

Արմեն Հակոբյան