ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկվա մեր տղաների խաղից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է.
-Ես շատ հակիրճ կլինեմ: Նախ, Իռլանդիային հաջողություններ եմ մաղթում փլեյ-օֆֆում: Իռլանդիան ուժեղ հավաքական է: Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա ես հպարտ եմ այս տղաներով: Նրանք հիանալի աշխատանք կատարեցին ընտրական փուլում։
Իր հերթին լրագրողների հարցերին է պատասխանել նաև Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովանի Տրապատոնին։
-Հայաստանը շատ լավ է խաղում այս ընտրական փուլում, բայց ես երեկ ասել էի, որ այսօրվա խաղում մենք կհասկանանք, թե ինչի ենք ընդունակ: Ես տեսել էի Հայաստանի խաղերը: Նրանք մեր խմբում լավագույններից էին։ Միգուցե բախտը մեր կողմն էր, բայց ես համոզված չեմ, որ Շեյ Գիվենը ընդունած գոլում մեղք չուներ և չէր կարող փրկել: Հայերը լավ էին խաղում, ավելի լավ պահեր ունեին առաջին խաղակեսում: Հայաստանը 10 հոգով էլ շատ լավ խաղաց: Այս թիմը 4-ական գոլ էր խփել Սլովակիային և Մակեդոնիային,– նշել է Տրապատոնին։
Տրապատոնին նշել է նաև, որ խաղից հետո ինքը շնորհրավորել է Վարդան Մինասյանին.
-Ես շնորհավորեցի Հայաստանի մարզչին՝ ասելով, որ լավ թիմ է ստեղծել: Երիտասարդ թիմ է, որը շատ լավ հանդիպումներ է ունեցել, հաղթել է ուժեղ հավաքականների և գնալով ավելի ու ավելի լավ է հանդես գալիս:
Վարդան Մինասյան. «Ես հպարտ եմ մեր տղաներով»