ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեխնիկական մանրամասները. Օվերչուկ
Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։
«Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը: Սա շատ կարևոր է»,-ընդգծել է նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։
«Մենք կոնկրետ կխոսենք այն մասին, թե ինչպիսին է լինելու (խմբ.՝ սահմանի) հատման կարգը և ինչ ընթացակարգեր են գործելու»,-հայտարարել է նա։
Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։