Իշխանափոխությունը Հայաստանում Արցախի և Հայաստանի գոյատևման միակ միջոցն է․ քաղաքագետ
«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
-Արցախի խորհրդարանը Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան չնայած բավականին կոշտ արտահայտվեց, բայց հասարակական մի մեծ շերտ քննարկում եւ քննադատում է, որ այդպես էլ հայտարարությունների մակարդակից գործի չանցան։ Որքանո՞վ էր կարեւոր Արցախի ԱԺ հայտարարությունը։
-Արցախից հնչող հայտարարությունները մենք պետք է ընկալենք այն իրավիճակում, որում հայտնվել է Արցախը։ Հիմա Արցախում շատ ծանր իրավիճակ է, սննդի խնդիրներ կան, տեղաշարժի խնդիրներ կան՝ այդ մարդիկ քանի ամիս ձերբակալված վիճակում են գտնվում, ծանր հոգեբանական իրավիճակում, իրենք չգիտեն, թե որոշ ժամանակ հետո իրենց հետ ինչ է կատարվելու։ Ծանր հոգեբանական վիճակը, բնականաբար, բոլորի վրա է ազդում, նաեւ՝ պատգամավորների եւ իշխանության, եւ մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք այդ հոգեվիճակը եւ դառը քաղաքական տրամաբանության մեջ չգնահատենք։ Այդ հայտարարությունն օգնության ճիչ էր, ինչ-որ ելքեր գտնելու ճիչ էր․ սա՝ առաջինը։ Երկրորդը՝ շատ կարեւոր էր, որ Արցախում համարում են, որ Ադրբեջանի կազմում երբեք չեն կարող լինել, եւ իրենք չեն տեսնում իրենց հետեւում, ասենք, Հայաստան, Հայաստանի իշխանություններն իրենց հանձնել են, հասարակությունը համապատասխան ձեւով չի արձագանքում, բողոքի ինչ-որ ցույցեր չեն լինում, եւ դա իրենց վրա ծանր հոգեբանական ազդեցություն է ունենում։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, կդիտարկեի այդ հայտարարությունները, որոնք հնչում են Արցախից․․․
․․․Ես կարծում եմ, որ Արցախից հնչած կոչում ակնկալում են Հայաստանում կոնկրետ գործողություններ, որոնք կփոփոխեն իրավիճակը։ Իրավիճակ փոխելով՝ կփոխվի այն բանակցողը, բանակցություններ վարող անձը, որը թույլ կտա այս իրավիճակը փոխել։ Ես այդպես եմ հասկանում, իսկ դիրքորոշումները ոչ ոքի առանձնապես չեն հետաքրքրում։
-Այսինքն՝ Արցախից Հայաստանում իշխանափոխությո՞ւն են ակնկալում։

-Դա իրենց փրկության միակ ելքն է այսօր։
-Նաեւ մե՞րը։
-Նաեւ մեր փրկությանը, այո՛։