Քաղաքական

26.05.2023 09:19


Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մինչ եռակողմ հանդիպման մեկնարկը, ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից կհանդիպեն երկրների փոխվարչապետերը: Այս մասին հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահը:

«Հուսով եմ, որ սա լավ նախաբան կլինի՝ որոշ հարցերի գործնական լուծումների համար, որոնց մասին մենք խոսում ենք: Հենց մեր այս ֆորմատում հաջողվել է շատ բանի հասնել. 2020-ի աշնանը դադարեցին մարտական գործողությունները, այնուհետև սկսվեցին աշխատանքներ՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների սահմանազատման ուղղությամբ»,-ասել է Պուտինը:

Ըստ նրա՝ չնայած որոշ դժվարություններին, միևնույն է, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցության շուրջ աշխատանքներն են:

«Մենք երեքով մանրամասն քննարկեցինք դա: Կան դեռ չկարգավորված հարցեր, բայց իմ կարծիքով՝ դրանք կրում են մաքուր տեխնիկական բնույթ»,-ասել է Պուտինը:

Նա հայտնել է, որ քննարկել են նաև տերմինաբանության հարցը՝ նշելով, որ, իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի իրականության ճշգրիտ պատկերացում:

«Բայց մեր երեքի պատկերացմամբ՝ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: Մեծ հաշվով դրանք գոյություն չունեն, դրանք մաքուր տեխնիկական հարցեր են: Դրա համար մենք հիմա պայմանավորվել ենք նրա շուրջ, որ մոտ ժամանակներս՝ մեկ շաբաթ անց, կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը»,-ասաց Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է ներշնչում, որ դեռ չլուծված հարցերը կլուծվեն:

Այս խորագրի վերջին նյութերը