Լրահոս

12.10.2011 10:13


Եգիպտոսի փոխվարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն մերժում է ստացել

Եգիպտոսի փոխվարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն մերժում է ստացել

Եգիպտոսի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Խազեմ ալ Բիբլավին իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն Եգիպտոսի ռազմական ուժերի գերագույն խորհուրդը չի ընդունել պաշտոնյայի  հրաժարականի դիմումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռազմական խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտավին հանդիպել է փոխվարչապետի հետ և նրան համոզել շարունակել իր աշխատանքները։

Ավելի շուտ հաղորդվում էր, որ Բիբլավին հրաժարական է տվել՝ ղպտիների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախման ու դրան վերաբերվող քաղաքականության վերաբերյալ իշխանությունների հետ տարաձայնություններ ունենալու պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը