ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն արցախյան հիմնախնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին համաձայն:

ՀՀ նախագահի մամուլի ծառայություն