ՌԴ ԱԳ փոխնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են նաև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները
Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և ՌԴ-ում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեդ Սամսարի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիների վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարների թեմային։ Ընդգծվել է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում Հարավային Կովկասում փոխգործակցության կարևորությունը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am