Պուտինը հուսով է` Երևանը և Բաքուն Մոսկվայում կառուցողական պայմանավորվածությունների կհասնեն (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը կհաջողվի ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կառուցողական զարգացման ուղի կստեղծեն ոչ միայն Երևանի և Բաքվի միջև, այլև ամբողջ տարածաշրջանում: Նա այդ մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում՝ պատասխանելով Փաշինյանի և Ալիևի միջև ծավալված բանավեճին:
«Գործընկերներն արտահայտեցին իրենց դիրքորոշումը, իրենց համար դա կարևոր է։ Ինձ թվում է` տերմինաբանությունը, որի մասին մենք շատ լավ գիտենք, այլ կերպ կոչվում է իրավաբանական տեխնիկա։ Միջանցք, ճանապարհ, դա կարևոր է, և այստեղ կան որոշակի հակասություններ, բայց շատ ավելի կարևոր է այն, ինչի մասին խոսեցին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը, որ տարածքային ամբողջականության հարցում կա նաև սկզբունքային բնույթի պայմանավորվածություն»,-ասաց Պուտինը։
Ըստ նրա՝ սա իսկապես հիմք է երկրորդական բնույթի, բայց նաև էական նշանակություն ունեցող այլ հարցերի շուրջ համաձայնության գալու համար։
Պուտինը նշեց, որ դրանում շահագրգռված են բոլոր ներկաները, որոնք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչներ են, ապրել են ժողովուրդների միասնական ընտանիքում, սակայն, ցավոք, նրանց միջև շատ հակասություններ կան, ընդհուպ մինչև զինված հակամարտություններ:
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանում էլ է նույնը տեղի ունենում բոլորին հայտնի ուղղությամբ։
«Այս ամենը զգայուն է, կապված է մարդկային ողբերգությունների հետ, մենք բոլորս շահագրգռված ենք, որ այդ խնդիրները լուծվեն։ Ինչ վերաբերում է այս իրավիճակին, նորից եմ կրկնում՝ մենք հնարավորություն կունենանք խոսելու եռակողմ ձևաչափով։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ նա եկել է, և Հայաստանի վարչապետին, որ չի արգելափակել այդ այցը»,-ասաց ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):

Աղբյուրը՝ armeniasputnik.am