Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա. Ալիև
Բաքվի և Երևանի միջև հարաբերություննեի կարգավորման լուրջ նախադրյալներ կան՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի լայն կազմով նիստում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ալիևը հիշեցրել է, որ այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:
Նա անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նախաձեռնել է դրա ստեղծումը: Ըստ Ալիևի՝ այն ոչ միայն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, այլև կդառնա միջազգային երթուղիների ցանցի մաս:

Աղբյուրը՝ tert.am