Լրահոս

12.10.2011 10:07


Ամերիկացուն 100–րդ անգամ ձերբակալել են

Ամերիկացուն 100–րդ անգամ ձերբակալել են

Ամերիկացի Ջոզեֆ Ուիլսոնին ձերբակալել են խանութից 174 դոլար ընդհանուր արժողությամբ զուգագուլպաներ և ներքնաշորեր գողանալու համար։ «The Huffington Post»–ի փոխանցմամբ՝ 50–ամյա Ուիլսոնի համար սա 100–րդ ձերբակալությունն է։ Նա իրավապահ մարմիններին խոստովանել է, որ գողություն է կատարել, քանի որ իր կյանքում դժվարին ժամանակաշրջան է սկսվել։ Ուիլսոնի նախկին ձերբակալությունները կրկին մանր հանցագործությունների համար են եղել։ Ընդհանուր առմամաբ նա այս կամ այն օրինախախտման համար մեղավոր է ճանաչվել 35 անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը