Լրահոս

12.10.2011 10:07


10 հավաքականներ նվաճեցին «Եվրո–2012»–ի ուղեգիր

10 հավաքականներ նվաճեցին «Եվրո–2012»–ի ուղեգիր

Երեկ երեկոյան  խմբային փուլի վերջին մրցափուլից հետո հայտնի դարձան «Եվրո–2012»–ի մասնակից 10 հավաքականները։ Խմբերի լավագույն հավաքականները և երկրորդ տեղ զբաղեցրած առավելագույն միավոր ունեցող թիմը միացան Ուկրաինային և Լեհաստանին, որոնք Եվրոպայի առաջնությանը մասնակցում են հյուրընկալող երկրի իրավունքով։

Մինչև վերջին մրցափուլը «Եվրո–2012»–ին մասնակցելու իրենց տեղն ապահովել էին Գերմանիան (A խումբ), Իտալիան (C խումբ), Նիդեռլանդները (E խումբ), Անգլիան (G խումբ) և Իսպանիան (I խումբ)։

Խմբային փուլի վերջին մրցափուլից հետո նրանց միացան Ռուսաստանի (B խումբ), Ֆրանսիայի (D խումբ), Հունաստանի (F խումբ), Դանիայի (H խումբ) հավաքականները և Շվեդիայի ընտրանին, որը E խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ընտրական խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած մյուս ութ թիմերը կպայքարեն «Եվրո–2012»-ի չորս ուղեգրերի համար։ Դրանք են՝ Պորտուգալիան (H խումբ), Խորվաթիան (F խումբ), Իռլանդիան (B խումբ), Բոսնիա և Հերցեգովինան (D խումբ), Չեխիան (I խումբ), Թուրքիան (A խումբ), Չեռնոգորիան (G խումբ) և Էստոնիան (C խումբ)։

4 զույգի կազմավորման վիճակահանությունը տեղի կունենա հինգշաբթի Լեհաստանի Կրակով քաղաքում։ Առաջին խաղերը կկայանան նոյեմբերի 11–ին և 12–ին, իսկ պատասխան հանդիպումները՝ նոյեմբերի 15–ին։

Այս խորագրի վերջին նյութերը