Քաղաքական

25.05.2023 15:31


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առնվազն երկու փաստաթուղթ կստորագրեն. «Կոմերսանտ»

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առնվազն երկու փաստաթուղթ կստորագրեն. «Կոմերսանտ»

Մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, գրում է kommersant.ru-ն:

Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ըստ պարբերականի՝ մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի արդյունքում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի:

Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը