Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ, հետո ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո սպասվում է եռակողմ հանդիպում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Փաշինյանի հետ, դրանից հետո մենք ակնկալում ենք եռակողմ հանդիպում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ, հետո ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո սպասվում է եռակողմ հանդիպում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Փաշինյանի հետ, դրանից հետո մենք ակնկալում ենք եռակողմ հանդիպում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Աղբյուրը՝ tert.am