Կարծիք

24.05.2023 20:46


Բեմադրություն՝ «հարցուպատասխան»

Բեմադրություն՝ «հարցուպատասխան»

Մի կերպ ինձ ստիպեցի և լսեցի ԱԺ կոչվող բալագանում քպ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը»։ Առանց վարանելու՝ վստահ կարելի է ասել, որ այն հերթական բեմադրությունն է։ Ստրկատեր-վարչապետը իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական ստրուկների մեջ ավագին (ԱԺ խոսնակ), որն էլ ստրուկների միջև բաժանում է հարցերը։ Ամեն անգամ քպ-ական ստրուկներն իրար կոկորդ են կրծում հարց տալու իրավունք ստանալու համար, քանի որ այն հիանալի հնարավորություն է տիրոջը քծնելու, աչքի ընկնելու համար։ Հետագայում, հատուկ հանձնաժողովը՝ ավագ ստրուկի նախագահությամբ, ուշադիր լսում և գնահատում է ամեն ստրուկի հարց տալու ընդունակությունը, ոճը, քծնանքի չափն ու մակարդակը։ Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը