Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ն բարեհաջող ուրացան Արցախն ու հրապարակավ կզեցին Ալիևի առաջ, «ոչինչ չի պատահել» կեցվածքով անցան ընթացիկ-առօրեական «գործերին»: Դրանց շարքում ԱԺ-ում քննարման դրվեց դատավոր Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու կամ նշանակելու հարցը:
Միանգամայն խորհրդանշական են թե՛ առաջադրված թեկնածուի կերպարը, թե՛ հատկապես նրա նկատմամբ նիկոլականների վերաբերմունքի, եթե կարելի է այդպես ասել՝ տրանսֆորմացիան:
Նախ, Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով, ինչպես հայտնի է, առայժմ աչքի է ընկել միայն նրանով, որ հեզ ու խոնարհ «դակել» է գործադիր իշխանությանը, առհասարակ՝ իշխանությանը, այսինքն՝ Փաշինյանին և նրա խմբի վերին էշելոնին անհրաժեշտ որոշումներ: Պե՞տք է այս կամ այն ընդդիմադիր գործչին կալանավորելու որոշում տալ կամ պարզապես՝ ազատությունից զրկել իշխանության համար անհաճո որևէ մեկին, հիշատակված դատավորը կազմ-պատրաստ, առաջին շարքում է ու՝ շըշկ, դակեց կալանքի որոշումը:
Կարճ ասած՝ Արմեն Դանիելյանը իշխանության կամակատար է, այլ ոչ թե դատավոր: Կներեք, մեկ ճշտում՝ դատավորի պատմուճանով կամակատար: Պատահական չէ, որ նա ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն է: Եվ ահա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չէր կարող գտնել Վճռաբեկ դատարանի համար ավելի նախընտրելի թեկնածու, քան նա է: Լիովին իրար արժանի են, համապատասխան զմիմյանս:
Ու ի՛նչն է հետաքրքիր: Այդ նույն Արմեն Դանիելյանին նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա կռապաշտները հայհոյում էին, ամոթ-մամոթ էին գոռում, վիրավորական ժեստեր էին անում և մեղադրում էին նույն բաների մեջ, ինչ հիմա է ասվում: Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա կռապաշտները Սորոսի թուրքական կամ նավթահոտ փողերով «ընդդդիմադիր» էին աշխատում:
Իսկ հիմա, երբ Արմեն Դանիելյանը «ծառայություններ է մատուցում» Նիկոլ Փաշինյանին, նրանք այդ ամենը «մոռացել» են: Ու դա բնութագրական է. երկերեսանությունն ու երեսպաշտությունը սրանց կրեդոն է: Դա են իրենք: Դա իրենց կենսակերպն է:
Նույն Փաշինյանի խոսքերով ասած՝ Արմեն Դանիելյանը հիմա նրա սրտի «վնգստացող դատավորն» է:
Չնայած, ինչո՞ւ միայն նա: Քանի այլ օրինակներ կարելի է բերել թե՛ դատավորների շարքերից, թե՛ այսպես կոչված «քաղաքական գործիչների» շարքերից: Նման կերպարներին ո՞վ չի հիշի, չնայած անգամ հրապարակման մեջ հիշատակելու բան չեն:
«Գլուխգործոցներից» մեկն էլ նախկին գլխավոր դատախազն է: Նա, որ գնացել էր ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ (ռադիոյի շենք ներխուժելու համար), բայց մի քանի օր անց «հավատարմության երդում» տվեց ու ապահով, հանգիստ իր ծառայությունները մատուցեց: Ի՜նչ է եղել, որ:
Ոչինչ էլ չի եղել: Ընդամենը Արցախը հանձնել են թշնամուն: Ընդամենը Հայաստանն են ոչնչացնում: Իսկ այնպես՝ ոչինչ չի պատահել: Այդ համատեքստում, կներեք, մի «վնգստացող դատավոր» ավելի, մի «վնգստացող դատավոր» պակաս:
Փաշինյանի սրտի «վնգստացող դատավորը» (չհաշված՝ դատախազը)

Արթուր Խայթ