Քաղաքական

24.05.2023 14:15


«Էսի Ազգային ժողով չի, էսի բիսեդկա է. սրանք խուժան են». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Էսի Ազգային ժողով չի, էսի բիսեդկա է. սրանք խուժան են». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Էսի Ազգային ժողով չի, էսի բիսեդկա ա: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով դահլիճից դուրս բերեցին ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին:

«Պատգամավորի ելույթից հետո ՔՊ-ական խուժաններից մեկն ասում է՝ «Վեր ընկի տեղդ»: Էս էն սրանք, խուժան են: Դուխից են խոսում, չգիտեմ ինչից են խոսում, բերել զորքը կանգնացրել են. իրենք խոսում են՝ զորքին ասում են մտեք ներս»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ լավ է լինելու:

Նշենք, որ ամեն ինչ լարվեց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանի ելույթից հետո, երբ նա դիմելով դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին ասաց, որ 2021թ նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն, ինքն այդ ժամանակ գտնվել է ԱԺ-ում: «Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ: Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,-հավելել էր նա:

Այս ձևակերպմանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել է կոռեկտ արտահայտվել: Դուրս գալուց առաջ, նա կանգնեց ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորելով նայել իր աչքերի մեջ, ինչից հետո լարվել է իրավիճակը:

ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

Երբ անվտանգության աշխատակիցները ուժով դուրս էին տանում պատգամավորին, վերջինս բղավեց. «Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Էս ամեն ինչը Հովիկ Աղազարյանի սադրանքն էր, հենց իր անդաստիարակությունն էր, բոլոր իշխանություններին քծնելու ցանկությունն էր»:

Արդեն նիստերի դահլիճից դուրս թեթև քաշքշուկ սկսվեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և անվտանգության աշխատակիցների միջև: Մյուս պատգամավորները փորձում էին բաժանել ու պատնեշ ստեղծել նրանց միջև:

Այս խորագրի վերջին նյութերը