Լրահոս

11.10.2011 17:34


Քեթրին Էշթոնը Տիմոշենկոյի նկատմամբ դատական վճիռը անարդար է որակել

Քեթրին Էշթոնը Տիմոշենկոյի նկատմամբ դատական վճիռը անարդար է որակել

Եվրամիությունը «խորապես հիասթափված է» Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ վճռի առնչությամբ։ Այս մասին նշվում է ԵՄ–ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական հայտարարության մեջ։

Ըստ Էշթոնի՝ դատարանը չի համապատասխանել անկախ և արդար դատական հետաքննություն իրականացնելու միջազգային չափորոշիչներին։ Տիմոշենկոյի գործը նա անվանել է քաղաքական շարժառիթներով պայմանավորված։ Ինչպես նշվել է հայտարարության մեջ, Տիմոշենկոյի նկատմամբ վճիռը խիստ բացասաբար կանդրադառնա ԵՄ–Ուկրաինա հարաբերությունների վրա։

Միաժամանակ Ուկրաինայի ԱԳՆ–ում կարծում են, որ ԵՄ–ի հետ իրենց երկրի հարաբերությունները կշարունակեն զարգանալ նախկին թափով։

Այս խորագրի վերջին նյութերը