Քաղաքական

24.05.2023 13:27


Քաշքշոց և լարված իրավիճակ ԱԺ-ում՝ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի նիկոլական պահվածքից հետո (տեսանյութ)

Քաշքշոց և լարված իրավիճակ ԱԺ-ում՝ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի նիկոլական պահվածքից հետո (տեսանյութ)

Իրավիճակն Ազգային ժողովում այսօր հերթական անգամ լարվել է: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը, 2021թ նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն, ինքն այդ ժամանակ գտնվել է ԱԺ-ում:

«Դուք այսօր այս ամբիոնում կանգնած հպարտորեն ասում եք, որ Դուք ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում: Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ»,-ասաց պատգամավորը:

«Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- հավելեց նա:

Այս ձևակերպմանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել: Դուրս գալուց առաջ, նա կանգնեց ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորելով նայել իր աչքերի մեջ, այնուհետև, երբ ավարտեց ելույթը, Հովիկ Աղազարյանն ասաց «վեր ընկիր տեղդ», որից հետո սկսվեց քաշքշուկը։

ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

Աղբյուրը` news.am

Հ․Գ․ Իրավիճակը լարվեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի անպարկեշտ արտահայտությունից հետո, ով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ասաց՝ վեր ընգի տեղդ։

Այս խորագրի վերջին նյութերը