Ելույթս կվերնագրեմ՝ ՔՊ–ական իշխանության սրտի դատավորը
Մարդ, ով ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է։
Մարդ, ով ըստ տարածված կարծիքի՝ դակում է այն որոշումները, որոնք նախապես կայացնում է Նիկոլ Փաշինյանը։
Մարդ, ով բոլո՛ր իշխանությունների օրոք է փորձել հաճոյանալ նրանց։
Իսկ ամենաուշագրավն այն է, որ այս նույն մարդուն, ում այսօր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կրծքով պաշտպանում են և դիֆերամբներ ձոնում նրա հասցեին, տարիներ առաջ նույն մարդիկ հայհոյում էին՝ դատախազության սրտի որոշմները դակելու և ընդդիմադիրներին իրենց քաղաքական հայացքների համար դատապարտելու մեղադրանքով։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այդ ժամանակ դատարանում և փողոցում ամոթանք ու միջնամատ էին ցույց տալիս Արմեն Դանիելյանին։ Եթե չեք հիշում, արխիվային կադրերը դիտեք, փառակալած հիշողությունը թարմացրեք։
Իսկ այսօր այդ մարդկանց կողմից միջնամատի արժանացած Արմեն Դանիելյանը դարձել է նրանց սրտի դատավորը։ Փաստորեն, թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է։
Մի խոսքով, այս զանգվածի համար կյանքն անսկզբունքայնության բումերանգ է. իրենց համար դատավոր Արմեն Դանիելյանը մի օր կամակատար է, մեկ այլ օր՝ արդարադատության ռահվիրա։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պես, ով մի օր Նիկոլ Փաշինյանին կալանավորելու հարցով մտնում էր Ազգային ժողով, իսկ հաջորդ օրը դառնում Նիկոլ Փաշինյանի ու չակերտավոր «հեղափոխականների» սրտի դատախազը։
Երկերեսանիության սիմպոզիումը հենց սա, որ կա։
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա հանուն արդարության պետք է նշել, որ այն երբեք աչքի չի ընկել գերազանց գնահատականով։ Բարեփոխումներն այս ոլորտում դանդաղորեն, դժվարությամբ, բայց առաջ էին գնում։ 2018–ից հետո վիճակն այս համակարգում ոչ թե դրական ուղղությամբ է զարգացել, այլ խայտառակ արդյունքներ է ապահովել։ Դատական համակարգի կախվածությունը գործադիրից հասել է աննախադեպ չափերի։
Դատական համակարգի դեմ հարձակումը կրեց հակասահմանադրական ու ապօրինիբնույթ, երբ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց դատարանների շրջափակումը։ Այդ պահից սկսած դատական համակարգը ոչնչացվեց։ Պարզ դարձավ, որ Փաշինյանին, ինչպես ինքն էր բնորոշում, բացառապես վնգստացող ու իր հրահանգները դակող դատավորներ են պետք։ Ազարյանի, Նախշքարյանի ու էլի մի քանիսի պես դատավորները հակացուցված են այս իշխանությունների համար, քանզի առաջնորդվում են ոչ թե կառավարությունից եկած ցուցումներով, այլ օրենքով և մասնագիտական որակներով։
Փաշինյանին դակող ու պատժող դատարաններ են պետք, քանզի նա կալանքը դարձրել է հիմնական գործիք։ Իսկ այդ գործիքի համար Արմեն Դաիելյանի պեսներն են պետք։ Որ միշտ պատրաստ լինեն ծառայելու և հրահանգավորվելու։
Արմեն Դանիելյանին որպես դատավոր Ազգային ժողովում ներկայացնելու այս արարը ցույց է տալիս թավշյա կոչված հեղափոխության իրական դեմքը, այդ խաբեության թշվառությունը։ Արմեն Դանիելյանը թաշվյայի խորհրդանիշն է։ Նա խորհրդանիշն է երեսպաշտության, ստի, կեղծիքի։
ՔՊ-ական իշխանության սրտի դատավորը. ուշագրավ դրվագներ Արմեն Դանիելյանի անցյալից (տեսանյութ)
Պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը ԱԺ ամբիոնից․
Ելույթս կվերնագրեմ՝ ՔՊ–ական իշխանության սրտի դատավորը
Մարդ, ով ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է։
Մարդ, ով ըստ տարածված կարծիքի՝ դակում է այն որոշումները, որոնք նախապես կայացնում է Նիկոլ Փաշինյանը։
Մարդ, ով բոլո՛ր իշխանությունների օրոք է փորձել հաճոյանալ նրանց։
Իսկ ամենաուշագրավն այն է, որ այս նույն մարդուն, ում այսօր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կրծքով պաշտպանում են և դիֆերամբներ ձոնում նրա հասցեին, տարիներ առաջ նույն մարդիկ հայհոյում էին՝ դատախազության սրտի որոշմները դակելու և ընդդիմադիրներին իրենց քաղաքական հայացքների համար դատապարտելու մեղադրանքով։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այդ ժամանակ դատարանում և փողոցում ամոթանք ու միջնամատ էին ցույց տալիս Արմեն Դանիելյանին։ Եթե չեք հիշում, արխիվային կադրերը դիտեք, փառակալած հիշողությունը թարմացրեք։
Իսկ այսօր այդ մարդկանց կողմից միջնամատի արժանացած Արմեն Դանիելյանը դարձել է նրանց սրտի դատավորը։ Փաստորեն, թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է։
Մի խոսքով, այս զանգվածի համար կյանքն անսկզբունքայնության բումերանգ է. իրենց համար դատավոր Արմեն Դանիելյանը մի օր կամակատար է, մեկ այլ օր՝ արդարադատության ռահվիրա։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պես, ով մի օր Նիկոլ Փաշինյանին կալանավորելու հարցով մտնում էր Ազգային ժողով, իսկ հաջորդ օրը դառնում Նիկոլ Փաշինյանի ու չակերտավոր «հեղափոխականների» սրտի դատախազը։
Երկերեսանիության սիմպոզիումը հենց սա, որ կա։
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա հանուն արդարության պետք է նշել, որ այն երբեք աչքի չի ընկել գերազանց գնահատականով։ Բարեփոխումներն այս ոլորտում դանդաղորեն, դժվարությամբ, բայց առաջ էին գնում։ 2018–ից հետո վիճակն այս համակարգում ոչ թե դրական ուղղությամբ է զարգացել, այլ խայտառակ արդյունքներ է ապահովել։ Դատական համակարգի կախվածությունը գործադիրից հասել է աննախադեպ չափերի։
Դատական համակարգի դեմ հարձակումը կրեց հակասահմանադրական ու ապօրինի բնույթ, երբ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց դատարանների շրջափակումը։ Այդ պահից սկսած դատական համակարգը ոչնչացվեց։ Պարզ դարձավ, որ Փաշինյանին, ինչպես ինքն էր բնորոշում, բացառապես վնգստացող ու իր հրահանգները դակող դատավորներ են պետք։ Ազարյանի, Նախշքարյանի ու էլի մի քանիսի պես դատավորները հակացուցված են այս իշխանությունների համար, քանզի առաջնորդվում են ոչ թե կառավարությունից եկած ցուցումներով, այլ օրենքով և մասնագիտական որակներով։
Փաշինյանին դակող ու պատժող դատարաններ են պետք, քանզի նա կալանքը դարձրել է հիմնական գործիք։ Իսկ այդ գործիքի համար Արմեն Դաիելյանի պեսներն են պետք։ Որ միշտ պատրաստ լինեն ծառայելու և հրահանգավորվելու։
Արմեն Դանիելյանին որպես դատավոր Ազգային ժողովում ներկայացնելու այս արարը ցույց է տալիս թավշյա կոչված հեղափոխության իրական դեմքը, այդ խաբեության թշվառությունը։ Արմեն Դանիելյանը թաշվյայի խորհրդանիշն է։ Նա խորհրդանիշն է երեսպաշտության, ստի, կեղծիքի։
Ուրիշ թեկնածու ՔՊ–ն չէր էլ կարող ներկայացնել։