Քաղաքական

24.05.2023 12:20


Մոսկվան հույս ունի, որ մայիսի 25-ին Պուտին-Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի. Կրեմլ

Մոսկվան հույս ունի, որ մայիսի 25-ին Պուտին-Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի. Կրեմլ

Մոսկվան հույս ունի, որ մայիսի 25-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ Փաշինյանը, մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ, այս շփումների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, և, իհարկե, մենք կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ, թե որքանո՞վ արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը