Լրահոս

11.10.2011 16:48


Ադրբեջանի ԱԳՆ. «ԵՄ–ը պետք է վերջ դնի երկիմաստ հայտարարություններին»

Ադրբեջանի ԱԳՆ. «ԵՄ–ը պետք է վերջ դնի երկիմաստ հայտարարություններին»

Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլին Բաքվում տեղի ունեցող միջազգային համաժողովում հայտարարել է, թե այսօր խոսելով եվրոպական ինտեգրացիայի մասին, հասկացվում է Եվրամիության հետ համագործակցությունը, և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը Եվրամիության հետ քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության հաստատումն ու զարգացումն է։

Նշելով, որ Ադրբեջանը դրական է գնահատում «Արևելյան գործընկերություն» ծրագիրը՝ Է. Հուսեյնլին ընդգծել է, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ համագործակցում է երկկողմանի ձևաչափով։

«Մենք հետաքրքրված ենք Եվրամիության հետ սերտ համագործակցության համար։ Միևնույն ժամանակ եթե մենք հետաքրքրված ենք այդ հարցերում, նման համագործակցության համար հետաքրքրություն պետք է ցուցաբերի նաև Եվրամիությունը։

Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին և պատրաստ ենք այդ ուղղությամբ երկկողմանի բաց բանակցությունների։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե Եվրամիությունն ուշադիր լիներ Ադրբեջանի նկատմամբ այդ խնդիրների վերաբերյալ իր հայտարարությունների մեջ և վերջ տար երկկողմանի հայտարարություններին»,–նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Այս խորագրի վերջին նյութերը