Քաղաքական

23.05.2023 19:43


Ալիևը հնչեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները

Ալիևը հնչեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները

Ադրբեջանն աջակցում է Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի ընդունելության ժամանակ:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը մեկ հարթակում միավորելու և Հարավային Կովկասի ինտեգրված մոդել ստեղծելու նախաձեռնությունը հենց Ադրբեջանն է առաջ քաշել: Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային-կոմունիկացիոն գծերի բացման հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը