Քաղաքական

23.05.2023 16:02


Նիկոլ 2018․ «Ասում են, թե եկել եմ հող հանձնելու»․ Նիկոլ 2023․ «ԼՂ-ն մտնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ» (տեսանյութ)

Նիկոլ 2018․ «Ասում են, թե եկել եմ հող հանձնելու»․ Նիկոլ 2023․ «ԼՂ-ն մտնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ» (տեսանյութ)

2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքում, պաշտոնավարման 100 օրն ամփոփելով, Նիկոլ Փաշինյանը խոսեց Ղարաբաղի թեմայից՝ ասելով․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում»։

2023 թվականի մայիսի 23-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց հնչեց՝ Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը, որը ճանաչում է ինքը, ներառո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այո, ներառում է։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը