Կարծիք

23.05.2023 15:50


88-ին, երբ Հայոց արևելաց կողմում թևածեց ազատագրական շարժումը, ԱԶԳԸ վանկարկում էր «Արցախը մերն է...»

88-ին, երբ Հայոց արևելաց կողմում թևածեց ազատագրական շարժումը, ԱԶԳԸ վանկարկում էր «Արցախը մերն է...»

88-ին, երբ Հայոց արևելաց կողմում թևածեց ազատագրական շարժումը, ԱԶԳԸ վանկարկում էր «Արցախը մերն է...»

90-ականների պատերազմում, երբ թշնամուն պարտադրեցինք մեր կամքը, տարիներ շարունակ Արցախն ԱԶԳԻ համար միասնության, հպարտության և արժանապատվության խորհրդանիշ էր...

...Իսկ հետո, երբ եկավ նեռը և առանց աչք թարթելու՝ հազարավոր զոհեր ու տարածքներ տալով, մանկուրթի համառությամբ, այսօր հայտարարում է, թե Ադրբեջանի «86.6 հազար քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը», նույն ԱԶԳԸ, չգիտես ինչու, լուռ ու անտարբեր է...

Սա ենք մենք... Ընդամենը երեք տասնամյակ, և հոգնած ու շնչահեղձ ժողովուրդ... Հետո էլ ասում ենք «աշխարհն անարդար է...» Այնինչ, իրականում. ոչ թե աշխարհն է անարդար, այլ մենք ենք անազնիվ մեր ճակատագրի հանդեպ... Հակառակ դեպքում ԱԶԳԸ կմերժեր ոչ թե իր երեկվա հերոսներին, այլ այն տականքին, որը Երկիրը հասցրել է այս վիճակին...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը