Ինչ է կորցնելու Հայաստանը 1975 թվականի քարտեզով․ «Հրապարակ»
Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը վերահաստատում է Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների հիման վրա, և այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը, ըստ վարչապետի, կապահովի սահմանին կայունություն։ «Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավականին կարևոր է և ողջունելի»,-ասաց նա՝ հավելելով․ «Կարծում եմ, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա են ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ասում է, որ Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները շատ են, դրանք հրատարակվել են տարիներ շարունակ․ «1973 թվականից մինչև 81 թվականը քարտեզներ են տպվել»։ Գալչյանը ենթադրում է՝ Փաշինյանը հենց այս սահմանների մասին է խոսել. «Էս քարտեզների հիման վրա մենք անկախություն ենք ձեռք բերել։ Մինչև 91 թիվը էս սահմանները չեն փոխվել»։ 29.800 քառակուսի կմ տարածքի մեջ Տավուշի 7 գյուղերը չեն մտնում, որոնց միջով անցնում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, ինչպես նաև՝ այժմ հայերով բնակեցված Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին, Սյունիք տանող մայրուղու վրա։ Սահմանազատման ու սահմանագծման գործը 70-ականների քարտեզով իրականացնելը նախ կնշանակի՝ այն տարածքները, որ ադրբեջանցիները ներխուժել են 21 թվականի մայիսից ի վեր, պետք է ազատագրեն։
«Խոսքը Սև լճի, Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածների մասին է, դրանք խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում չեն եղել, եղել են Հայաստանի տարածքում, բայց ոչ Գորիս-Կապան ճանապարհը, այն միշտ է եղել Ադրբեջանինը՝ 30-ական թվականներից, Էյվազլի գյուղի մոտի 20 կիլոմետրանոց այդ ճանապարհը բոլորը գիտեին, որ իրենցն է, բացի Հայաստանի հանրությունից, այդ մայրուղին անցնում էր Ադրբեջանի տարածքով»,-ասում է քարտեզագետը։
Սահմանազատման ու սահմանագծման գործը 70-ականների քարտեզով իրականացնելը կամ, ինչպես Փաշինյանն ասաց՝ «1975 թվականի քարտեզների հիման վրա, և այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը» նշանակում է անկլավների վերադարձ։ Սակայն Գալչյանը հիշեցնում է՝ Արծվաշենն էլ 92-ին ադրբեջանական զինուժը գրավեց։ 4 հազար հայ բնակիչ ունեցող գյուղ էր, տարածքով գրեթե նույնը, ինչ ադրբեջանական բոլոր անկլավները միասին վերցրած։ Բացի այդ, արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանին մի շարք տարածքներ են անցել Պառավաքար, Բերքաբեր, Վազաշեն սահմանային գյուղերից։
Քարտեզագետը կարծում է՝ այն, ինչ տվել ենք Ադրբեջանին, բավական է, չպետք է անկլավները վերադարձվեն․ «Անկլավներն ընդհանրապես կապ չունեն սահմանների հետ, դրանք Հայաստանի ներսում են գտնվում, իրենք հիմա ասում են՝ Արցախը մեր ներսում է, ուրեմն մերն է, բայց 70-ականների քարտեզում Արցախն առանձին էր, թող փաստաթուղթ բերեն, որ իրենցն է․․․ Փաստ չկա, չկա փաստաթուղթ, թե ինչու են անկլավները տրվել։ Մոսկվան որոշել է, քարտեզի վրա գծվել-տվել է իրենց, վերջ։ Խորհրդային Միության քարտեզների մեջ նշված են, այո, որ անկլավներն Ադրբեջանինն են, բայց ես էլ պնդում եմ, որ չեն կարող լինել Ադրբեջանինը, քանի որ մեր տարածքի մեջ են։ Երկրորդը, ամենակարևորը՝ Ադրբեջանի սահմանադրության ակտը երկրորդ հոդվածում ասում է․ մենք ժառանգն ենք 1918-20 թվականների Ադրբեջանի Հանրապետության և դրա տարածքի։ 1918-20 թվականներին ոչ մի անկլավ գոյություն չուներ, դրանք ստեղծվեցին 1936-39 թվականներին»։
Գալչյանն ընդունելի փաստարկ չի համարում այն, թե Տավուշի այդ լքված գյուղերում կամ Տիգրանաշենում նախկինում ադրբեջանցիներ են ապրել. «Ճիշտ է, ապրել են երկու հարյուր տարի։ Ղարաբաղում էլ մոտ երկու հազար տարի հայեր են ապրել։ Ուրեմն ամբողջ Արցախը հայկական անկլավ պիտի լինի։ Տիգրանաշենն էլ մերը պիտի լինի, եթե այն տան, Երևանի կապը հարավային Հայաստանի հետ կկտրվի»։
Քարտեզագետը վստահ է՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանի գծման գործընթացում որքան էլ իրավական հիմք են ուզում ընդունել Խորհրդային Միության քարտեզները, ադրբեջանական կողմը հայկական տարածքներում խորանում է սեփական քարտեզներով։ «Ինքն է գծում քարտեզը, ասում է՝ սա իմն է»։ Գալչյանը կասկած չունի, որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մի շարք հատվածներում դեպի հայկական տարածքներ խորացած Ադրբեջանը փորձելու է բանակցության հիմք սարքել իր իսկ պատրաստած բոլորովին թարմ քարտեզները։
Քարտեզագետն ասում է՝ ամեն ինչ բանակցողից է կախված․ «Ընդունելով Խորհրդային Միության սահմանները՝ մենք պետք է ուժեղ բանակցենք, թող ապացուցեն՝ ինչու են տվել, ինչ հիմքով։ Կամ որ ասում են՝ բուֆերային գոտի պիտի ստեղծել, այո, կարելի է միայն դատարկ տարածություններում, բայց երբ սահմանն անցնում է Շուռնուխ գյուղի միջով, այդ 200 մետրն ինչպե՞ս պիտի դատարկես, գյուղը պիտի քանդե՞ս, կամ Բերքաբերի կենտրոնով է սահմանն անցնում»։

Աղբյուրը՝ hraparak.am