Դավիթ Հարությունյան. «ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից վերածվում շահերի կազմակերպության»
Այսօր ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժանանակ, որը տեղի է ունեցել խորհրդարանում, Վեհաժողովի Հայաստանի պատվիրակության ղեկավար ԴավիթՀարությունյանը հայտարարել է, թե այն դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց և ավելի ու ավելի է վերածվում շահերի կազմակերպության:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետի ավարտից հետո ԼՂ հարցով ենթահանձնաժողովը դադարի գործելուց, նա դժվարացել է պատասխանել՝ ասելով, թե ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակից։
Նա համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող լուծել իր առջև դրած խնդիրները.
–Ենթահանձնաժողովի ստեղծումը միտված էր ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն այդպես էլ չծառայեց իր նպատակին:
Դ. Հարությունյանի հավելել է, որ Ադրբեջանը փորձում է և՛ ֆինանսական, և՛ այլ լծակներն օգտագործելով՝ լոբբիստական գործունեություն իրականացնել ԵԽԽՎ-ում:
Դավիթ Հարությունյան. «ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից վերածվում շահերի կազմակերպության»
Այսօր ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժանանակ, որը տեղի է ունեցել խորհրդարանում, Վեհաժողովի Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե այն դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց և ավելի ու ավելի է վերածվում շահերի կազմակերպության: