Քաղաքական

22.05.2023 07:51


Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։

Տեղեկագրում նշված է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Տեղեկացվում է նաև, որ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 271 տոննա մարդասիրական օգնություն։

Այս խորագրի վերջին նյութերը