44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Այժմ մենք աշխատում ենք բողոքի վրա։ Վաղը ժամը 9։00-ին բողոքը մուտք կանենք դատարան»,-ասաց նա:
Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։ Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում են։
Փաստաբանները կբողոքարկեն Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը