100-տոկոսանոց նիկոլություն. ինչու «զոհաբերվեց» Աշոտ Փաշինյանը
Տիկին Գայանեին կալանավորելը Նիկոլ Փաշինյանի հրահանգով է տեղի ունեցել: Եթե կա մարդ, ով կասկածներ ունի այս հարցում, առնվազն միամիտ է:
Հարց է առաջանում, թե արդյոք Նիկոլը չէր հասկանո՞ւմ, որ այն կարող է «տրիգերի» ֆունկցիա կատարել, կայծ դառնալ ներքաղաքական դաշտում: Հասկանում էր: Այդ դեպքում ինչո՞ւ նա գնաց այդ քայլին: Պատասխանը շատ պարզ է՝ նա ուզում էր, որ ներքաղաքական օրակարգից դուրս մղվի Արցախը հանձնելու իր որոշումը և կոկայինային սկանդալը:
Աշոտ Փաշինյանը ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում: Ճիշտ՝ իշխանության շահերի տեսանկյունից: Ոմանք կարծում են, որ նա պատահաբար չի հայտնվել ու դուրս թռել մեքենայից, և դա գիտակցված սադրանք էր: Ոմանք կարծում են, որ դա պատահական էր: Որ վարկածն էլ լինի, էական չէ: Էականն այն է, որ Նիկոլն իր որդուն հիմա օգտագործում է բուն թեմաներից շեղելու և պայքարի օրակարգում քաոս առաջացնելու համար:
Տիկին Գայանեի, գեներալ Խաչատուրովի ու մյուսների համար պայքարն անշուշտ անհրաժեշտ է, բայց դա օրակարգի մաս պետք է կազմի, այլ ոչ թե փոխարինի մեր երկիրը կործանումից փրկելու մեծ օրակարգին: Արցախի հանձնումն ու կոկայինով մեր երկիրը ներսից փլուզելը բերելու են պետության կործանման: Սա՛ պետք է տեղ հասցնել զանգվածներին ու հիմնավորել, որ իշխանափոխությունը ոչ թե աթոռակռիվ է, այլ մեր երկիրը փրկելու անհրաժեշտ նվազագույն պայման:
Նիկոլը նիկոլություն է արել՝ իր որդուն հայհոյանքների առարկա դարձնելով: Նրանից այլ բան չէր էլ սպասվում: Բայց մեր խնդիրը պետք է լինի հայ ժողովրդին բուն օրակարգը ներկայացնելն ու հանրային լայն կոնսոլիդացիա այդ օրակարգի շուրջ ապահովելը:

Կորյուն Մանուկյան