Կարծիք

20.05.2023 23:20


Հղի կնոջը մահ պատճառած Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելքը, հերոսածին մոր նկատմամբ՝ կալանքը

Հղի կնոջը մահ պատճառած Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելքը, հերոսածին մոր նկատմամբ՝ կալանքը

Հայաստանում արդարադատության որակի ցուցիչը հետևյալն է. Հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի 23-ամյա որդուն Եռաբլուր տանելու նպատակով միայնակ առևանգելու մեջ մեղադրվող՝ հայրենիքին իր որդուն նվիրած, հերոսածին մոր, կնոջ նկատմամբ կիրառելի է համարվել ծայրահեղ խափանման միջոց կալանքը։ Կարծում եմ, որ նրանց մեղսագրվող հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանների անհամատեղելիությունը, մեղադրյալների միջև տարբերությունը բացատրելու կարիք չկա։

Ռաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը