Լրահոս

11.10.2011 13:49


Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ. «ԵԱՀԿ ՄԽ–ն հնարավորություն է ստեղծում ԼՂ հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար»

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ. «ԵԱՀԿ ՄԽ–ն հնարավորություն է ստեղծում ԼՂ հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է «1news.az»–ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Գուսեյնլին։

«Դժբախտաբար, հայ–ադրբեջանական հակամարտությամբ զբաղվող միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիմնախնդրի լուծմանն աջակցություն ցուցաբերելու փոխարեն հնարավորություն են ստեղծում արհեստականորեն դրա ձգձգման համար։

Նրանք չեն կարողանում արժանիորեն կատարել իրենց վստահված առաքելությունը, սակայն որոշակի ջանքեր են ներդնում հակամարտության կարգավորման համար։ Դա անթույլատրելի է»,–ասել է Է. Գուսեյնլին։

Այս խորագրի վերջին նյութերը