Լրահոս

11.10.2011 12:36


Լիբիայի անցումային խորհուրդն օրինական է ճանաչել Սիրիայի ընդդիմադիր մարմինը

Լիբիայի անցումային խորհուրդն օրինական է ճանաչել Սիրիայի ընդդիմադիր մարմինը

Լիբիայի ազգային անցումային խորհուրդը, որը եկել է իշխանության Մուամար Քադաֆիի տապալումից հետո, ճանաչել է Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ), որը հանդես է գալիս գործող նախագահ Բաշար Ասադի դեմ։

«Ազգային անցումային խորհուրդը որոշում է ընդունել ճանաչել Սիրիայի ազգային խորհուրդը և փակել Լիբիայում գործող պաշտոնական Դամասկոսի դեսպանատունը»,–Տրիպոլիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբիայի անցումային խորհրդի ներկայացուցիչ Մուսա ալ Կոնին։

Սիրիայի ազգային խորհրդի ստեղծման մասին ընդդիմությունը հայտարարել է հոկտեմբերի 2–ին։ «ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ խորհրդի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ֆրանսասիրիական ծագում ունեցող գիտնական–քաղաքագետ Բուրհան Գալյունը հաղորդել է, որ ՍԱԽ–ի կազմ են մտնում «Մահմեդական եղբայրներ» շարժումը, Սիրիայի «Տարածաշրջանային համակարգող հանձնաժողովները» և անկախ այլ ընդդիմադիրներ։

Այս խորագրի վերջին նյութերը