Հովհաննես Հովհաննիսյան. «Սա նոր հեռանկարներ է բացում ընդդիմադիր ուժերի հավանական համագործակցության մեջ»
ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը«7 օր»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՅԴ կուսակցության կոալիցիայից դուրս գալը, ասել է, որ «իշխանությունների վարած արտաքին քաղաքականության արդյունքում ՀՅԴ-ն ուրիշ ճանապարհ չուներ, քան կոալիցիայից դուրս գալը»։ Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ն լուրջ քաղաքական կազմակերպություն է ու չի կարող առկախ մնալ, և «բնական է, որ պետք է դառնար ընդդիմություն»։
- Սա նոր հեռանկարներ է բացում ընդդիմադիր ուժերի հավանական համագործակցության մեջ,-ասել է նա։ Հնարավոր քաղաքական զարգացումների մասին կանխատեսումներ անելով՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ իշխանությունը խորհրդարանում կորցրել է իրական մեծամասնությունը. «Ուզեն, թե չուզեն, այսօրվա իշխանությունները պետք է գնան նոր քաղաքական–խորհրդարանական ընտրությունների»։
Հովհաննես Հովհաննիսյան. «Սա նոր հեռանկարներ է բացում ընդդիմադիր ուժերի հավանական համագործակցության մեջ»
ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը «7 օր»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՅԴ կուսակցության կոալիցիայից դուրս գալը, ասել է, որ «իշխանությունների վարած արտաքին քաղաքականության արդյունքում ՀՅԴ-ն ուրիշ ճանապարհ չուներ, քան կոալիցիայից դուրս գալը»։ Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ն լուրջ քաղաքական կազմակերպություն է ու չի կարող առկախ մնալ, և «բնական է, որ պետք է դառնար ընդդիմություն»։