Քաղաքական

20.05.2023 10:22


Առաջին դեմքերի կանայք, երեխաներն ու ծնողները նույնպես բուժում կստանան քաղաքացիների հարկերի հաշվին․ «Ժողովուրդ»

Առաջին դեմքերի կանայք, երեխաներն ու ծնողները նույնպես բուժում կստանան քաղաքացիների հարկերի հաշվին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն իր վերջին նիստում հավանության արժանացրեց նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին որոշման նախագիծը։ Հետայսու ոչ միայն այդ երեք բարձրաստիճան պաշտոնյաները, այլև նրանց կանայք, երեխաներն ու ծնողները բուժում կստանան մեր վճարած հարկերի հաշվին։ Թե քանի միլիոնավոր դրամներ կհոսեն այդ նպատակով, ցույց կտա ժամանակը, բայց այս որոշումը աչքի է ընկնում մեկ այլ իրողության ֆոնին. մայիսի 17-ին՝ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի ժամանակ, մահացու վիրավորում էր ստացել ոչ միայն զինծառայողը, այլև ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել էր վիրավորին օգնության հասած շտապօգնության մեքենայի վրա՝ վիրավորելով բուժակին։

Ինչպես նկարներից պարզվեց, այդ մեքենան հնամաշ մեքենա էր, մինչդեռ իշխանությունները կարող էին այդ գումարներն ուղղել ոչ թե սեփական բարեկեցությանը, այլ զրահապատ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելուն։ Դրա հնարավորությունը կա։ Փոխարենը կառավարությունը որոշում է ընդունում պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների անվճար բուժօգնության մասին, մարդկանց, որոնք այսօր փոխադրվում են զրահապատ մեքենաներով»։

Այս խորագրի վերջին նյութերը