Զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:
Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով:
Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանին որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։
***
Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո սկսված ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով, Աբովյան փողոցով երթով հասան Կառավարության շենք:
Կառավարության շենքը շրջապատված է մեծաքանակ ոստիկանական ուժերով:
Ծնողները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
***
Զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան, Տիգրան Մեծ և Նալբանդյան փողոցների մուտքերը։
Նրանք պահանջում են ազատ արձակել 44-օրյայում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով։

Աղբյուրը` yerevan.today