«Ժառանգության» արձագանքը Լևոն Տեր–Պետրոսյան–Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման մասին տեղեկության վերաբերյալ
Մամուլում լուր է տարածվել, որ շաբաթ երեկոյան Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատանը հանդիպել են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը և զրուցել 2012թ. խորհրդարանական ընտրությունների մասին։ Նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին խելք է սովորեցրել՝ ասելով, որ նա չշտապի իր հետագա անելիքներում, քանի որ մինչև դեկտեմբեր պարզ կդառնան բավականին շահեկան կարգավիճակով «Ժառանգության» հետագա անելիքները։ «7օր»–ի խնդրանքով անդրադառնալով այս լուրերին՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է. –Բամբասանքի խորագրով տպագրվող ստերը չենք մեկնաբանում։

7or.am