Նիկոլ Փաշինյանն ու նրա «խաղպայմանագրայինները», բանից պարզվում է, խիստ ծանր են տարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, որ ԱՄՆ-ն հայերին կոչ է անում «քշել» ռուսներին՝ խոստանալով ապահովել անվտանգությունը:
Այն, որ ծանր են տանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ներկայացուցիչներից մեկի՝ բազմակուսակցական Վիգեն Խաչատրյանի միջոցով: Այսպես, լրագրողների հետ զրույցում Վիգեն Խաչատրյանի անուն ազգանունով ներկայացող նիկոլփաշինյանը նշել է, թե Լավրովի հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին հանկարծակիի բերել ու անակնկալ հայտարարել մեր տարածաշրջանից հեռանալու մասին: «Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որևէ հեռանալու պահանջ չենք դրել: Մենք համագործակցության կողմնակից ենք: ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է»:
Օ՜յ, հապա մի հիացեք այս՝ քաղաքական երկերեսանության ու ցինիզմի թանգարանում բարձր պատվանդանին կանգնելու արժանի կերպարով: Ով ինչից է խոսում: Բայց դա էլ ամենը չէ: Նիկոլ Փաշինյանը Վիգեն Խաչատրյանի միջոցով հարցականով ասում է նաև, թե Ռուսաստանը փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մեր միջոցո՞վ լուծել: «Մենք դրա ցանկությունը չունենք: Մենք դրա համար ենք ասում՝ այդ հակասությունները մեր տարածք մի՛ բերեք, չենք ուզում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակասությունները մեր հաշվին լուծվեն կամ զարգանան»:
Դե ինչ, իրականությանը թևանցուկ, սկսենք քամուն տալ սույն «քաղպայմանագրայինի» ստերի փետուրները, որոնց ժողովուրդը նաև բմբուլ է ասում:
Առաջինը՝ ակնհայտ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «քաղպայմանագրայինները» իշխանությունը վերցնելու պահից ի վեր վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, հետևողականորեն արել ու անում են ամեն ինչ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար:
Երկրորդը՝ բացահայտ ստախոսություն է Վիգեն Խաչատրյանի միջոցով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե իրենք Ռուսաստանին հեռանալու պահանջ չեն դնում, թե իրենք համագործակցության կողմնակից են: Մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հարող շրջանակները բացեիբաց նման հայտարարություններ են արել, իսկ Փաշինյանի գրպանային «արտախորհրդարանական» մարդ-կուսակցություններն ամենօրյա ռեժիմով են նման ու ավելի թունդ հակառուսական հայտարարություններ անում:
Երրորդը՝ ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Հայաստանն է հանդես գալիս ՀԱՊԿ-ից առանձնանալու, ՀԱՊԿ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու, ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը մերժելու դիրքերից: Ուժեղ «համագործակցության կողմնակիցներ» են, խոսքեր չկան: Հա, Պուտինին Հայաստանում կալանավորելու մասին հիմար հայտարարություններն էլ որպես փաշինյանական «համագործակցության» պատկերացումների աղցանի վրա դրված մաղադանոս:
Ինչ վերաբերում է սադրանքներին, ապա սա ընդհանրապես գլուխգործոց է: Այո, այստեղ սադրանք կա: Եվ առաջին սադրիչը, կներեք, աշխարհաքաղաքակա՛ն սադրիչըհենց Նիկոլ Փաշինյանն է: Այդ նրա ջանքերի հետևանքով է, որ Հայաստանը հայտնվել է գերտերությունների աշխարհաքաղաքական բախման կետերից մեկում: Եթե Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական սադրիչ չէ, ինչո՞ւ էր «էստի համեցեք» անում եվրադիտորդներին՝ հրաշալի հասկանալով ու տեղյակ լինելով, որ դա մեր տարածքում բերելու է աշխարհաքաղաքական լարվածության աճին:
Կարելի է էլի մի շարք փաստարկներ ու փաստեր նշել, իրողությունների մասին հիշեցնել, բայց դրանից Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» պակաս արկածախնդրական ու կործանարար չի դառնալու: Հարցերի հացը մնում է այդ ազգակործան պատուհասին ու նրա պատուհասիկներին իշխանությունից հեռացնելը:
Նիկոլ Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սադրիչ
Նիկոլ Փաշինյանն ու նրա «խաղպայմանագրայինները», բանից պարզվում է, խիստ ծանր են տարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, որ ԱՄՆ-ն հայերին կոչ է անում «քշել» ռուսներին՝ խոստանալով ապահովել անվտանգությունը:
Այն, որ ծանր են տանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ներկայացուցիչներից մեկի՝ բազմակուսակցական Վիգեն Խաչատրյանի միջոցով: Այսպես, լրագրողների հետ զրույցում Վիգեն Խաչատրյանի անուն ազգանունով ներկայացող նիկոլփաշինյանը նշել է, թե Լավրովի հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին հանկարծակիի բերել ու անակնկալ հայտարարել մեր տարածաշրջանից հեռանալու մասին: «Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որևէ հեռանալու պահանջ չենք դրել: Մենք համագործակցության կողմնակից ենք: ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է»:
Օ՜յ, հապա մի հիացեք այս՝ քաղաքական երկերեսանության ու ցինիզմի թանգարանում բարձր պատվանդանին կանգնելու արժանի կերպարով: Ով ինչից է խոսում: Բայց դա էլ ամենը չէ: Նիկոլ Փաշինյանը Վիգեն Խաչատրյանի միջոցով հարցականով ասում է նաև, թե Ռուսաստանը փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մեր միջոցո՞վ լուծել: «Մենք դրա ցանկությունը չունենք: Մենք դրա համար ենք ասում՝ այդ հակասությունները մեր տարածք մի՛ բերեք, չենք ուզում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակասությունները մեր հաշվին լուծվեն կամ զարգանան»:
Դե ինչ, իրականությանը թևանցուկ, սկսենք քամուն տալ սույն «քաղպայմանագրայինի» ստերի փետուրները, որոնց ժողովուրդը նաև բմբուլ է ասում:
Առաջինը՝ ակնհայտ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «քաղպայմանագրայինները» իշխանությունը վերցնելու պահից ի վեր վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, հետևողականորեն արել ու անում են ամեն ինչ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար:
Երկրորդը՝ բացահայտ ստախոսություն է Վիգեն Խաչատրյանի միջոցով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե իրենք Ռուսաստանին հեռանալու պահանջ չեն դնում, թե իրենք համագործակցության կողմնակից են: Մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հարող շրջանակները բացեիբաց նման հայտարարություններ են արել, իսկ Փաշինյանի գրպանային «արտախորհրդարանական» մարդ-կուսակցություններն ամենօրյա ռեժիմով են նման ու ավելի թունդ հակառուսական հայտարարություններ անում:
Երրորդը՝ ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Հայաստանն է հանդես գալիս ՀԱՊԿ-ից առանձնանալու, ՀԱՊԿ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու, ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը մերժելու դիրքերից: Ուժեղ «համագործակցության կողմնակիցներ» են, խոսքեր չկան: Հա, Պուտինին Հայաստանում կալանավորելու մասին հիմար հայտարարություններն էլ որպես փաշինյանական «համագործակցության» պատկերացումների աղցանի վրա դրված մաղադանոս:
Ինչ վերաբերում է սադրանքներին, ապա սա ընդհանրապես գլուխգործոց է: Այո, այստեղ սադրանք կա: Եվ առաջին սադրիչը, կներեք, աշխարհաքաղաքակա՛ն սադրիչը հենց Նիկոլ Փաշինյանն է: Այդ նրա ջանքերի հետևանքով է, որ Հայաստանը հայտնվել է գերտերությունների աշխարհաքաղաքական բախման կետերից մեկում: Եթե Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական սադրիչ չէ, ինչո՞ւ էր «էստի համեցեք» անում եվրադիտորդներին՝ հրաշալի հասկանալով ու տեղյակ լինելով, որ դա մեր տարածքում բերելու է աշխարհաքաղաքական լարվածության աճին:

Արթուր Խայթ