Ցուցմունքի բավարարման դեպքում Գայանե Հակոբյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում․ փաստաբան
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծնողի՝ Գայանե Հակոբյանի գործով միջնորդությամբ ներկայացվել էր խափանման միջոցի երեք հիմնավորում, որոնցից մեկից դատախազն ու քննիչները հրաժարվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Միջնորդությամբ ներկայացվել էր խափանման միջոցի երեք հիմնավորում՝ փախուստը, նոր հանցանքի կատարումը և դատավարությամբ իր վրա դրված պարտականությունների չկատարելը, որը կարող էր դրսևորվել վկաների վրա անօրինական ազդեցությամբ։ Միջնորդության քննության ընթացքում դատախազն ու քննիչները հրաժարվեցին փախուստի հիմքից։ Ինչպես հասկացանք կամ տեխնիկական վրիպակ էր, կամ միջնորդության քննության ընթացքում են հանգել հետևության, որ պետք է հրաժարվել»,-ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ իր աշխատանքային պրակտիկայում սա աննախադեպ երևույթ էր։
Հարցին, թե ինչ պատասխանատվություն է սպառնում ցուցմունքի բավարարման դեպքում, փաստաբանը նշեց, որ 191-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանվում է 4-8 տարվա ազատազրկում, քանի որ համարվում է ծանր հանցագործություն։