Կարծիք

18.05.2023 16:12


Գործող իշխանությունը մեզ ամեն օր հիշեցնում է՝ իրենց տեսակը կա

Գործող իշխանությունը մեզ ամեն օր հիշեցնում է՝ իրենց տեսակը կա

2020 թ. Թուրքիան մեր դեմ պատերազմել է իր գլխավոր շտաբով, բայրաքթարներով, մասնագետներով: Իսկ այդ պատերազմը չի ավարտել:

Տարբերակ չկա, որ հիմա հայկական համացանցը լցված չլինի թշնամական ֆեյքերով, էջերով, լրատվականներով:

Ես իհարկե չեմ ասում, որ մեր մեջ չկան բարոյականության բոլոր գծերը հատածներ` գործող իշխանությունը մեզ ամեն օր հիշեցնում է, որ իրենց տեսակը կա, բայց մենք պետք է իմանանք, որ պատերազմը տոտալ է և պետք է իմունիտետ ձևավորենք:

Չենք կարող ամեն անգամ անհայտ ծագման գրառումներից, մեկնաբանություններից, դրանց ազդեցության տակ արված այլ մեկնաբանություններից, գործակալների և թշնամիների գործողություններից հիասթափվել մեր ազգից, հուսահատվել, ընկճվել, կարծել որ մենակ ենք և ամեն ինչ անիմաստ է:

Իրենք սա հենց դրա համար են անում, ուրեմն հենց դա է, որ պետք է թույլ չտանք:

Քրստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը